Դեղամիջոցներ
«Խելացի» հաբերի դարաշրջան
Բրիտանական մամուլը աղմկում է, որ շուտով հիվանդները կկարողանան ձեռք բերել ՙխելացի՚ դեղահաբեր, որոնք իրենց օգտագործման համար ցուցիչներ ունեն: Ճի՞շտ է դա:
Հունվար ամսին կալիֆոռնիական «Proteus Biomedical» ընկերությունը համագործակցելով «Lloydspharmacy» դեղատնային ցանցի հետ, հայտարարեց, որ Մեծ Բրիտանիայում շուկա է իջեցնում «Helius» «թվային բժշկական արտադրանքը»: Բանն այն է, որ դեղամիջոցների ընդունման հրահանգները պահպանելը համարվում է առողջապահության ամենապրոբլեմային ոլորտներից մեկը, հատկապես, երբ հիվանդը պետք է ընդունի մի քանի դեղամիջոց, որոնք միաժամանակ ընդունելը չի հանձնարարվում:
«Ամենագլխավորը և հիմնականը, որ մենք կարող ենք անել, դա դեղամիջոցների ֆիզիկական օգտագործման իրական մոնիտորինգն է,- ասում է Էնդրյու Թոմփսոնը,«Proteus»-ի գործադիր տնօրենը:
- Մենք համակարգը թեստավորել ենք հարյուրավոր պացիենտների հետ, տարբեր թերապևտիկ ոլորտներում: Դրանք փորձարկվել են և´ տուբերկուլոզի դեմ պայքարում, և´ հոգեբուժության ոլորտում, և´ սրտային անբավարարության, հիպերտոնիկ հիվանդության և շաքարային դիաբետի դեպքում»:
«Proteus»-ը մշակել է ցուցիչներ, որոնք որակվում են որպես «իրավիճակի մարկերներ, որոնք կիրառվում են ներընդունման ձևով»: Դրանք կարելի է կուլ տալ հաբերի հետ կամ անմիջապես դնել պատրաստուկների մեջ: Տվյալ դեպքում ցուցիչները ներկառուցվել են պլացեբոների մեջ, որոնք հարկ է ընդունել դեղամիջոցների հետ:
Ցուցիչները սկսում են աշխատել ստամոքսի թթվահյութի ազդեցությամբ: Դրանք էներգիա են ստանում այնպես, ինչպես «կարտոֆիլային մարտկոցները», որոնց մեջ երկու մետաղ հոսանք են «արտազատում», երբ տեղադրվում են կարտոֆիլի մեջ: Տվյալ դեպքում յուրաքանչյուր ցուցիչ պարունակում է պղնձի և մագնիումի ոչ մեծ քանակություն:
Սենսորների ազդանշանները հայտնաբերում է հատուկ սարքը, որն ամրացվում է պացիենտի մաշկին վիրակապի ձևով: Սարքը գրանցում է նաև սրտի ռիթմը, շնչառությունը և մարմնի ջերմաստիճանը, դրանով ցույց տալով, թե ինչպես է հիվանդը արձագանքում բուժմանը: Այս տվյալները այնուհետև կարող են փոխանցվել հիվանդի բջջային հեռախոսին, ով հետո ինքն է որոշում, թե որ բժշկին պետք է դրանք ցույց տա, խորհրդակցի:
Ներընդունման ցուցիչները հին պատմություն ունեն:
1980-ական թվականներին ՆԱՍԱ-ն մշակել էր «ուտելի» ջերմաչափեր տիեզերագնացների համար: Վերջին ժամանակներս դրանք սկսել են կիրառել նաև որոշ մարզիկներ: Հետազոտողների մեկ այլ խումբ տեսախցիկը տեղադրել են հաբի մեջ, մարսողական համակարգը ներսից ուսումնասիրելու նպատակով: Ցավոք, նման հաբերը շատ մեծ են ստացվել և տեսախցիկը լռվում- մնում է ստամոքս-աղիքային ուղիում:
Նման համակարգեր ստեղծողներից մեկը, Գլազգոյի համալսարանից (Շոտլանդիա) Ջոնաթան Կուպերը, ով նաև« Mode Diagnostics» ընկերության ղեկավարն է, կարծում է, որ վերոհիշյալ նորույթը հետաքրքրություն է ներկայացնում: Միևնույն ժամանակ, նա նշում է, որ մարդու օրգանիզմի ներքին մոնիտորինգի տեխնոլոգիաները մրցակցության մեջ են օրգանիզմից դուրս գտնվող սենսորային համակարգերի հետ:
Նրա հետազոտական խմբի անդամները փորձել են մշակել հաբեր հաստ աղու ստորին հատվածում արյան հետքերը հայտնաբերելու համար, աղիների քաղցկեղի դեպքում: Բայց, վերջնական արդյունքում, գիտնականները գտան, որ իրենց տեխնոլոգիան լավ կլինի օգտագործել աղիների վիճակը ստուգելու համար:
Կարդացեք նաև
Անտիբիոտիկների շնորհիվ բազում կյանքեր են փրկվել և փրկվում: Բայց ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ դրանք պետք է նշանակվեն միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Որովհետև՝ ոչնչացնելով վտանգավոր բակտերիաներին...
1975 թվականին ԱՄՆ – ԽՍՀՄ բժշկա-կենսաբանական հատուկ համագումարին քննարկվեցին որոշ խմբի միացություններ, որոնք ունակ են քիչ քանակով առաջացնել արտահայտված ֆիզիոլոգիական արդյունք...
Ստենոկարդիան հանկարծակի առաջացող սրտի ցավի նոպան է: Այն անցկացնելու համար նիտրոգլիցերին է ընդունվում, որը դեղատներում վաճառվում է 0,5 մգ հաբերի ձևով: Առկա է նաև 1%-անոց սպիրտային լուծույթը...
Ե՞րբ է հնարավոր հղիություն` ծննդաբերությունից հետո:
Ծննդաբերությունից հետո յուրաքանչյուր կնոջ համար կրկին հղիանալու ժամկետն անհատական է, որովհետև...
Առաջին հայացքից անվտանգ թվացող և անհարմարավետության ժամանակ այդքան անհրաժեշտ ցավազրկողները կարող են օրգանիզմին լուրջ վնաս հասցնել։ Տանջալի զգացողություններով հիվանդը ձգտում է ձերբազատվել դրանցից։ Բացի այդ, ոչ բոլոր ցավերն է հնարավոր...
Եթե Դուք տարբեր հիվանդությունների պատճառով՝ ալերգիա, շիզոֆրենիա, արթրիտ, խոցային խնդիրներ և այլն, դիմում եք զանազան դեղորայքային միջոցների ընդունման, բայց դրանք ոչ միշտ են օգնում, ապա պատճառն այն է, որ դեղերը ճիշտ չեն ընդունվում...
2018 թվականի մարտի 1-ից Հայաստանի Հանրապետությունում գրանցված հակավարակային (այդ թվում հակաբիոտիկներ), հսկվող և հորմոն պարունակող դեղերը ձեռք բերելու համար անհրաժեշտ է բժշկական կազմակերպության կողմից տրված...
Էկտոին. յուրահատուկ նյութի հիմքի վրա ստեղծված նորարարական միջոց ալերգիկ ռինիտի կանխման համար ՝ մեծերի և 2-ից բարձր տարիքի երեխաների համար...
Իտալական «ՖԱՐՄԱ-ԴԵՐՄԱ» ընկերությունը Հայաստանի շուկայում ներկայացնում է առողջությանն ուղղված բնական բաղադրիչներով իր նորարարական արտադրանքները...
Մարմնի ջերմաստիճանի բարձրացման պատճառները բազմազան են՝ տարրական մրսածությունից և վարակից սկսած մինչև ներզատիչ և անոթային համակարգի խնդիրներ: Բարձր ջերմությունը կարող է լուրջ վտանգ ներկայացնել...
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձ է կատարել Հայաստանի Հանրապետությունում դեղերի քաղաքականությանը...
Դեղեր ընդունելիս որոշ մթերքներ չի կարելի ուտել, դրանք կարող են ո՛չ միայն նվազեցնել դեղերի ազդեցությունը, այլեւ կողմնակի ազդեցություններ առաջացնել, պարզել են գիտնականները...
Պարացետամոլի մասին, հավանաբար, բոլորն են լսել. այն աշխարհում ամենահաճախ գործածվող դեղերից է։ Արդեն 50 տարի է՝ պարացետամոլ կարելի է գտնել գրեթե բոլոր դեղատներում։ Բայց արդյո՞ք այն արդյունավետ է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն